ՊԵԿ-ը կանխել է կեղծ փաստաթղթերով տրանսպորտային միջոցի ներմուծումը

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերես ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ բաժնի աշխատակիցների հետ համատեղ մաքսային հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած, Ռուսաստանի Դաշնության գրանցում ունեցող պետհամարանիշերով մարդատար ավտոմեքենան․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան փաստացի տեղափոխող սեփականատիրոջ լիազոր անձի կողմից ՌԴ սահմանային անցակետում լրացված ուղևորային մաքսային հայտարարագիրը հանդիսանում է հին ձևանմուշ և չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության պաշտոնական կայքէջում տեղադրված և գործող օրենսդրությամբ սահմանված ձևաթղթին։
Պարզվել է նաև, որ տրանսպորտային միջոցի տարբեր հատվածներում առկա չեն եղել նախատեսված նույնականացման համարի գործարանային համապատասխան պիտակավորումը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից օպերատիվ կապ է հաստատվել ինչպես ՌԴ մաքսային ծառայության գործընկերների, այնպես էլ՝ Վրաստանի մաքսային ծառայության գործընկերների հետ և բանավոր կերպով ստացվել է տեղեկատվություն առ այն, որ վերոնշյալ տրանսպորտային միջոցը իրականում ներմուծվել է Վրաստան Թուրքիայի Հանրապետությունից չեխական պետհամարանիշերով, իսկ ՌԴ Վերին Լարսի անցակետում նման համարով ուղևորային հայտարարագիր չի լրացվել։

Այսինքն, տվյալ մեքենան վարող քաղաքացին, տրասնպորտային միջոցը ՀՀ պետական սահմանով տեղափոխելիս, խաբեությամբ օգտագործել է մաքսային և այլ փաստաթղթեր, իսկ տրանսպորտային միջոցը չի ունեցել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։

Փաստի առթիվ «ՀՀ մաքսային կարգավորման մասին» օրենքի 315-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, այն է՝ ՀՀ պետական սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային և այլ փաստաթղթերը կամ մաքսային նույնականացման միջոցները, խաբեությամբ օգտագործելով, նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Միաժամանակ, իրավախախտումը հայտնաբերելուց հետո, իրակաանցվել է ուսումնասիրություն վերոնշյալ տրանսպորտային միջոցի և դրա սեփականատիրոջ սահմանահատումների մասով: Հավաքագրվել են նմանօրինակ հնարավոր խախտումներ պարունակող դեպքերի ամփոփ տվյալներ՝ ՀՀ տարբեր սահմանային կետերով ներմուծված 11 տրանսպորտային միջոցի մասով, որոնց վերաբերյալ, ինչպես Ռուսաստանի Դաշնային, այնպես էլ` Վրաստանի Հանրապետության մաքսային ծառայություններին ուղարկվել են համապատասխան հարցումներ։