Անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Դինամո» մարզահամալիրում մարտի 5-8-ն անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել դեռահասները: Առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 14-ից 16 տարեկան ավելի քան 120 մարզիկ-մարզուհի է մասնակցել:

Դեռահաս աղջիկների պայքարում հաղթողներ են ճանաչվել Սյուզի Ազիզբեկյանը (41 կգ), Յուլյա Մարտիրոսյանը (44 կգ), Միլենա Առաքելյանը (47 կգ), Հայկուհի Ազիզբեկյանը (50 կգ), Մանուշակ Խաչատրյանը (54 կգ), Նունե Հակոբյանը (59 կգ) և Մերի Նիկոլյանը (65 կգ): Տղաների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Սամվել Դանիելյանը (46 կգ), Սերյոժա Մելքոնյանը (49 կգ), Նարեկ Սիմոնյանը (53 կգ), Գոռ Շատվերյանը (64 կգ), Տիգրան Սարուխանյանը (71 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ), Արեն Հարությունյանը (88 կգ) և Դավիթ Բարսեղյանը (+88կգ):

Պատանիների 2023թ առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 17-ից 18 տարեկան մարզիկ-մարզուհիներ են մասնակցել: Հաղթողներ են ճանաչվել Էլիզա Ադամյանը (47 կգ), Ալվարդ Ջուլհակյանը (50 կգ), Մարգարիտա Հարությունյանը (54 կգ) և Նելլի Շերեմետևան (59 կգ): Տղաների պայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ են դարձել Ալիկ Մեքինյանը (53 կգ), Արմեն Աղումյանը (58 կգ), Էրիկ Գյուրջյանը (64 կգ), Համլետ Պարսամյանը (71 կգ), Սեյրան Սարուխանյանը (79 կգ), Հովհաննես Սահակյանը (88 կգ), Էմիլ Ադամյանը (98 կգ) և Էրիկ Սաղաթելյանը (+98կգ):

Երիտասարդների առաջնությանը մասնակցել են ՀՀ մարզերի և Երևանի 19-ից 21 տարեկան մարզիկ-մարզուհիներ: Աղջիկների պայքարում հաղթողներ են դարձել Աննա Այվազյանը (50 կգ) և Թամարա Գրիգորյանը (54 կգ): Տղաների պայքարում ոսկե մեդալներին արժանացել են Հերբերտ Սահակյանը (58 կգ), Մհեր Մելոյանը (64 կգ), Արարատ Աշուղյանը (71 կգ), Անդրեաս Հարությունյանը (79 կգ), Արսեն Հայրապետյանը (88 կգ) և Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ):

Մրցումային վերջին օրը՝ մարտին 8-ին, անցկացվել են մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց և մարտական սամբոյի տղամարդկանց առաջնությունները: Հայաստանի նորընծա չեմպիոններն են՝

Կանայք

50 կգ՝ Արփինե Մնացականյան
54 կգ՝ Վարսիկ Գրիգորյան
59 կգ՝ Մելինե Մամիկոնյան
65 կգ՝ Մարինա Մարտիրոսյան
80 կգ՝ Նելլի Ավետիսյան

Տղամարդիկ

58 կգ՝ Տիգրան Կիրակոսյան
64 կգ՝ Նարեկ Դալլաքյան
71 կգ՝ Արամ Աղաջանյան
79 կգ՝ Բորիս Շատվերյան
88 կգ՝ Վահագն Չալյան
98 կգ՝ Արսեն Խանջյան
+98 կգ՝ Հակոբ Առաքելյան

Մարտական սամբո

58 կգ՝ Մխիթար Մխիթարյան
64 կգ՝ Վահրամ Գրիգորյան
71 կգ՝ Վաչիկ Վարդանյան
79 կգ՝ Սարգիս Վարդանյան
88 կգ՝ Ավետիք Պողոսյան
98 կգ՝ Արման Ավանեսյան
+98 կգ՝ Թաթուլ Գրիգորյան