Ուկրաինան պատրաստվում է մեծ հակահարձակման․ The Economist

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են լուրջ հակահարձակողական գործողությունների, ինչի մասին է վկայում գործընկերների կողմից արևմտյան տեխնիկայի մատակարարումը, հայտնում է The Economist-ը։

Նշվում է, որ Ուկրաինան վերջին ամիսներին ուժեր և տեխնիկա է կուտակում: Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնի կողմից պատերազմի սկզբից խոստացված ռազմական օգնության 40%-ը ստացվել է վերջին երեք ամսում։ 2023 թվականի հունվարին Գերմանիայում համաձայնեցված զենքի մատակարարումը կազմում է անցյալ տարի Ուկրաինա ուղարկված ընդհանուր սպառազինության երկու երրորդը։

Հաղորդվում է, որ Ուկրաինան շուտով կստանա ոչ միայն տանկեր, այլև այլ զրահատեխնիկա, որոնք էական դեր են խաղում հարձակողական գործողություններում։

Ընդգծվում է նաև, որ մոտ ապագայում ուկրաինական զորքերի մեկ երրորդը կհամալրվի ՆԱՏՕ-ի չափանիշներով։

«Եթե անցյալ տարվա վերջում ուկրաինական և արևմտյան համալիրների հարաբերակցությունը հինգը մեկին էր, ապա սպասվում է, որ այն կնվազի՝ հինգը երկուսի»,- գրում է թերթը։

Նշվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին նախատեսում է երեք նոր բանակային կորպուս ստեղծել, որոնցից յուրաքանչյուրը կունենա վեց բրիգադ (յուրաքանչյուրում կլինի ավելի քան 20 հազար մարդ)։

Բացի այդ, զինվորականների մի մասը վերապատրաստվում է արտերկրում, ինչը կօգնի փոխել ռազմական գործողությունների մարտավարությունը։

Տաթև Ֆռանգյան