Բայրամովը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչին ու բողոքել Հայաստանից

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ քննարկվել են հումանիտար և մշակութային ոլորտներում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային հումանիտար նախագծերին վերաբերող հարցեր։ Բայրամովը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու իր դժգոհությունը հայտնել։

«Ընդգծվել է, որ հայկական կողմից օրեցօր աճող սադրանքները դժվարություններ են ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար, իսկ տարածաշրջանում իրավիճակի սրման տանող քայլերը խոչընդոտում են խաղաղությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Միխայիլ Շվիդկոյն էլ նշել է Ադրբեջանում անցկացվող միջազգային ֆորումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել մշակութային ու հումանիտար ոլորտներում։

Հավելենք, որ Շվիդկոյը ՌԴ-ում ադրբեջանական լոբբինգի հայտնի ներկայացուցիչներից է։  Պուտինի ներկայացուցիչը 2021 թ-ին այցելել էր գրավյալ հայկական Շուշի ռուսաստանցի քաղաքագետների, պատգամավորների, փորձագետների պատվիրակության հետ և ադրբեջանական կողմի հետ կոնֆերանս անցկացրել։

Էմմա Չոբանյան