Պատերազմի ժամանակ զենքերի 50 տոկոսը չի օգտագործվել. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մենք բանակ ունեցել ենք, և մեր բանակը դա ապացուցել է 1992-1994 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչև 2018 թվականը»,- այսօր իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե բանակ չենք ունեցել։

Նախկին նախագահի խոսքով՝ երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ. «Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, և չէր էլ կարող լինել, որովհետև այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել «добротный», նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, ու մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու և ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, կառավարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»:

Անդրադառնալով բանակի ծախսերին՝ Սարգսյանը նշեց․ «Բոլոր այն թվերը փողի հետ կապված, որ իրենք հրապարակում են, միֆ է, հեքիաթ է, որովհետև նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի մեկ դոլարը 2023 թվականին, և ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին, 2014-ին»։

«Երկրորդ՝ որևէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018-ից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, իսկ մինչ 2018թ․՝ իմ պաշտպանության նախարար և նախագահ եղած ժամանակահատվածում մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն:
Երկրորդ հանգամանքը հետևյալն է. մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

Խոսում են, որ զենք, զինամթերք չի եղել: Բա եթե հետևում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմն օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Զենքը նաև օգտագործող է պետք։ Եթե դու չես օգտագործելու, եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ ունենայինք, չէինք օգտագործելու, չէ՞: Բացի դրանից, զինամթերքի առումով, անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել»․- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։