ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար․ Արցախի ՄԻՊ
Քաղաքականություն
07.03.2023 | 12:59Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ միջազգային կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար։ Այս մասին Ստեփանյանը գրառում է արել իր Twitter-ի միկրոբլոգում։
«Արցախում միջազգային ներկայությունը կնպաստի հաշվետվողականության բարձրացմանը և կսահմանափակի Ադրբեջանի՝ պարբերաբար հանցավոր գործողությունների դիմելու հնարավորությունները։ ՄԱԿ-ի և այլ կառույցների ներկայությունն Արցախում կենսական նշանակություն ունի էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար»,- ասված է գրառման մեջ։
Տաթև Ֆռանգյան