Բելառուսում Սվետլանա Տիխանովսկայային հեռակա կարգով 15 տարվա ազատազրկման են դատապարտել

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

Բելառուսական ընդդիմության կողմից կեղծված համարվող 2020 թվականի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայային Մինսկի դատարանը հեռակա կարգով դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ պետական դավաճանության, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև մեղավոր է ճանաչվել պետական իշխանությունը զավթելու համար դավադրության, ծայրահեղական կազմավորում ստեղծելու և այն ղեկավարելու, ինչպես նաև պետական իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար:

Դատավճռում ասվում է, որ նա պետք է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի քրեակատարողական գաղութում։

Նախագահական ընտրություններում կեղծիքների դեմ զանգվածային բողոքի ցույցերից առաջ Տիխանովսկայան աշխատել է որպես թարգմանիչ։ Ըստ հրապարակման՝ 2020 թվականի իրադարձություններն արմատապես փոխել են նրա կյանքը։ Սվետլանա Տիխանովսկայան մասնակցել է նախագահական ընտրություններին միայն այն պատճառով, որ ամուսնուն՝ գործարար և բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն թույլ չեն տվել մասնակցել դրանց։

Տիխանովսկայային գրանցել է ընտրական հանձնաժողովը, և նրա շուրջ համախմբվել են ընդդիմադիր ակտիվիստներ՝ այլ թեկնածուների կողմնակիցներ, որոնց թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Առաջին հերթին դրանք բանկիր Վիկտոր Բաբարիկոն են (ձերբակալվել է ընտրություններից առաջ, այժմ բանտարկված է 14 տարի ժամկետով) և Hi-Tech Park-ի համահիմնադիր Սերգեյ Ցեպկալոն (այժմ արտագաղթել է Բելառուսից):

Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի օգոստոսի 9-ի ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%-ը, Տիխանովսկայան՝ 10,1%-ը։ Անկախ հաշվարկների տվյալները, սակայն, ցույց են տվել մոտավորապես հակառակ հարաբերակցությունը։

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ չեն ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները, իսկ Լուկաշենկոն չի ճանաչվել դրանց հաղթող։

Տաթև Ֆռանգյան