Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանից

Լուրեր

16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կատար այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի միջազգային կազմակերպությունների գծով օգնական Միշել Սիսոնի հետ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, ամերիկա-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բայրամովը բողոքել է Հայաստանից՝ ավանդույթի համաձայն անհիմն մեղադրանքներ ներկայացնելով։

«Նախարարը նշել է, որ չնայած խաղաղության հասնելու Ադրբեջանի ջանքերին՝ Հայաստանը չի հրաժարվում «սադրանքներից», ինչպես նաև շարունակում է ականային սպառնալիքներ ստեղծել՝ խախտելով Երևանի պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավելենք, որ Հայաստանը նման սպառնալիքներ չի ստեղծում, իսկ ահա ականների վերաբերյալ Բաքվի կեղծ պնդումները հաստատել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը։

Էմմա Չոբանյան