«Կարևոր է տարակարծությունը», «Պետք է չվախենան վարչապետի գրառումից». ԶԼՄ ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր հեռուստաընկերությունների խնդրին և նշել, որ որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Վարչապետի այս գրառումը դարձավ քննարկման առարկա և ԶԼՄ-ների ղեկավարները փորձեցին հասկանալ՝ ով է իրականացնում հակապետական քարոզչությունը։ 

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի համար վարչապետի գրառումն անորոշ է, քանի որ դրանում թիրախը հստակ ընդգծված չէր և չկար կոնկրետ հասցեատեր։

Այս անորոշությունից բացի, Հակոբ Ավետիքյանը հույս ունի որ վարչապետի գրառման մեջ տեղ է գտել լեզվի սայթաքում: «Ինձ զարմացրեց հակապետական բառը, հակապետականն այն է, որ պետությանը դավաճանում է, ես հույս ունեմ, որ վարչապետի մոտ լեզվի սայթաքում է։ Վարչապետը ցույց տվեց ջղայն ռեակցիա, որը լավ չէ, մանավանդ, այն մարդու համար, ով լրագրող է և անընդհատ անողոք քննադատության է ենթարկել գրեթե բոլորին»,- ասաց Հակոբ Ավետիքյանը և նշեց, որ կարևոր է տարակարծությունը։

Հակոբ Ավետիքյանը հիշեցրեց նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խոսքը, ըստ որի, մամուլը պետք է քննադատի։ 

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ, անդրադառնալով վարչապետի գրառմանը, նշեց․ «Երեկ լուրեր էին պտտվում։ Դիմեցինք վարչապետի խոսնակին, ասաց, ում ուղղված էր, հասկացել է։ Ես հատուկ  լսեցի Գեղամ Մանուկյանին՝ հասկանալու համար, թե նա ինչով կարող էր ջղայնացնել վարչապետին, և այնտեղ ես սուր բան չգտա»:

Արմինե Օհանյանը նշեց, որ հեռուստաընկերությունները պետք է փորձեն ազատ խոսքի իրենց իրավունքը վիճարկել և չվախենան վարչապետի գրառումից։