ԱՄՆ-ը Չինաստանին կասկածում է նավահանգստային ամբարձիչներով լրտեսություն իրականացնելու մեջ․ WSJ

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

ԱՄՆ իշխանություններն ավելի ու ավելի են անհանգստանում, որ չինական արտադրության հսկայական ամբարձիչները, որոնք տեղակայված են ամբողջ երկրի նավահանգիստներում, կարող են Պեկինի կողմից օգտագործվել որպես լրտեսության գործիք։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի զրուցակիցները ZPMC-ի արտադրած նավահանգստային ամբարձիչները համեմատում են «տրոյական ձիու» հետ։

«Չնայած համեմատաբար լավ աշխատանքին և ցածր գնին՝ դրանք պարունակում են բարդ սենսորներ, որոնք կարող են գրանցել և հետևել բեռնարկղերի ծագմանն ու նշանակությանը: Դա մտահոգություններ է առաջացնում, որ Չինաստանը կարող է տեղեկատվություն հավաքել նյութական միջոցների մասին, որոնք ուղարկվում են երկիր կամ արտահանվում այնտեղից՝ ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների աջակցման համար»,- գրում է լրատվամիջոցը։

ԱՄՆ հակահետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Բիլ Էվանինի խոսքով՝ ամբարձիչները կարող են նաև հեռահար մուտք ապահովել նրանց համար, որոնք ցանկանում են խաթարել ապրանքների հոսքը։

«Դրանք կարող են դառնալ նոր Huawei-ներ։ Դա օրինական բիզնեսի կատարյալ համադրություն է, որը կարող է նաև դիմակավորվել գաղտնի հետախուզական հավաքագրման տակ»,- ասել է նա՝ նկատի ունենալով չինական ընկերությունը, որի սարքավորումներն ԱՄՆ իշխանություններն արգելել են՝ ամերիկացիներին լրտեսելու մտավախությունից ելնելով։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը WSJ-ին ասել է, որ ամբարձիչների վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունը Պեկինի հետ առևտրատնտեսական համագործակցությանը խոչընդոտելու փորձ է։

««Չինաստանի խաղաքարտը» խաղացնելը և «Չինաստանի սպառնալիքի» տեսությունը տարածելն անպատասխանատու է և կվնասի հենց Միացյալ Նահանգների շահերին»,- նշել են Չինաստանի դեսպանատնից։

Էմմա Չոբանյան