ԵՄ-ն կարողացել է հաղթահարել ռուսական գազից և նավթից կախվածությունը

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Եվրամիությունը կարողացել է հաղթահարել կախվածությունը ռուսական գազի և նավթի մատակարարումից: Եվրոպական ընկերություններին հաջողվել է փոխհատուցել ռուսական գազի արտահանման 80% -ը՝ Միացյալ Նահանգներից և Նորվեգիայից մատակարարումների շնորհիվ: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը, հայտնում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:

«Իհարկե՝ օգնել են լավ ընկերները, ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Նորվեգիան, որոնք այժմ օգնում են մեզ հեղուկացված ու խողովակային գազի մատակարարմամբ»,- հայտնել է ֆոն դեր Լեյենը։

Եվրոստատի տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսից մինչ 2023-ի հունվարը Եվրոպայում գազի սպառումը նվազել է 19%-ով՝ վերջին 5 տարիների նույն ժամանակաշրջանի հետ համեմատ։

Ընդ որում, Ֆինլանդիայում գազի սպառումը նվազել է 57,3%-ով, Լիտվայում՝ 47,9%-ով, Շվեդիայում՝ 40,2%-ով:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի նավթից և գազից ստացած եկամուտները 2023 թվականի երկու ամիսների ընթացքում կազմել է 946,7 միլիարդ ռուբլի 1,766 տրիլիոն ռուբլու փոխարեն։

Տաթև Ֆռանգյան