Բացառիկ գերակա շահի անվան տակ ունեզրկում են քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

««Պետական կարիքների հաստատման զոհեր» հասարակական կազմակերպությունը 12 տարի է՝ ուսումնասիրում է բացառիկ  գերակա հանրային շահերին վերաբերող խնդիրները։ 2018 թվականի մարտի 22-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որով ճանաչում է Ֆիրդուսի տարածքը որպես բացառիկ գերակա շահ։ Դա օրենքի խախտում է, քանի որ օրենքը թույլ է տալիս բացառիկ գերակա շահ ճանաչել տարածքը միայն 7 տարի անց»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պետական կարիքների հաստատման զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը՝ նշելով, որ խնդրի վերաբերյալ նամակներ են ուղարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը։

Ասուլիսին մասնակից գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ, անդրադառնալով Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության որոշմանը,  նշեց, որ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն օրենքի խախտման, այլ հարցի բարոյական կողմի հետ:

«Ի՞նչ է նշանակում գերակա շահ, բոլորիս է հայտնի՝ հիմնականում կենտրոնը ամենագայթակղիչ տեղն էր փող աշխատելու համար, և բոլորս գիտենք՝ ինչ է կատարվում, դրա օրինակները կան քաղաքի այլ մասերում, նույն վտանգը սպառնում է բոլորին։ Շատերը, եթե էդպիսի վիճակ լինի, պետք է թողնեն երկրից հեռանան»,- ասաց գեղանկարիչը։

Ֆիրդուս թաղամասի բնակիչ Ռուբեն Աթոյանն էլ հավելեց, որ սա ունեզրկման կազմակերպված գործընթաց է, որը ապահովում են կառավարությունն ու դատարանները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։