Հունաստանի վարչապետը ներողություն է խնդրել գնացքների բախման հետևւանքով զոհվածների հարազատներից. բողոքի ցույցերը շարունակվում են

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների հարազատներից․ մարտի 1-ի գիշերը մարդատար ու բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 57 մարդ։

«Հունաստանում 2023 թվականին նման բան չպիտի լիներ, որ հակառակ ուղղությամբ ընթացող երկու գնացքներ հայտնվեին երկաթգծի նույն ուղղության վրա, և դա ոչ ոք չնկատեր»,- գրել է երկրի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում։

Մինչ այ,դ Հունաստանում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիրակի Աթենքի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները երկինք են բաց թողել հարյուրավոր սև օդապարիկներ՝ ի հիշատակ վթարի զոհերի։

Հունաստանի ոստիկանության գնահատականներով՝ կիրակի բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 12 հազար մարդ։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են աղբամաններ ու դյուրավառ նյութերով շշեր շպրտել։ Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ցուցարարներին Սահմանադրության հրապարակից դուրս մղելու համար։

Բողոքի ցույցերը շարունակվում են մարտի 2-ից։ Միաժամանակ, Հունաստանում սկսվել է երկաթգծի աշխատակիցների գործադուլը։ Արհմիությունների ղեկավարները հայտարարել են, որ վթարի պատճառ են դարձել քրոնիկական խնդիրներն ու մի շարք գործոնների համընկնումը, այդ թվում՝ անձնակազմի պակասն ու չաշխատող սարքավորումները։

Հույն երկաթուղայինները պնդում են, որ 2000 թվականից երկրի իշխանություններն ավելի քան 20 միլիարդ եվրո են ծախսել երկաթուղային ժամանակակից էլեկտրական համակարգերի վրա երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, սակայն նախագիծն այդպես էլ ամբողջությամբ չի իրականացվել, իսկ տեղադրված սարքավորումները չեն աշխատում։

Տաթև Ֆռանգյան