Չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ․ փոխնախարար

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Ռաիսինա երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Խաղաղությունը մաս առ մաս. նոր ուղիներ գործուն ՄԱԿ-ի համար» պանելային քննարկմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Բանախոսները քննարկել են միջազգային անվտանգային համակարգի ու միջազգային նորմերի հարգման վրա հիմնված աշխարհակարգի առջև ծառացած մարտահրավերները, ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել բազմակողմանիության շրջանակներում միջազգային կառույցների ու առանձին պետությունների, այդ թվում՝ փոքր ու զարգացող երկրների ներգրավվածության ու դերի շուրջ: Ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում շարունակվող հակամարտությունների կարգավորման հարցում միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությունը։

Իր խոսքում նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ Հայաստանն անկախությունից և ՄԱԿ-ին անդամակցության պահից ի վեր մշտապես հանդիսացել է արդյունավետ բազմակողմանիության ջատագովը։ 2020թ․ և հաջորդիվ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանը զգացել է դրանց պատշաճ արձագանքելու հարցում միջազգային համակարգի թերացումների բացասական ազդեցությունն ու հետևանքները։ Նա հավելել է, որ չնայած դժվարություններին՝ Հայաստանը, միջազգային գործընկերների ներգրավածությամբ, Ադրբեջանի հետ կառուցողական դիրքերից բանակցում է հարաբերությունների կարգավորման շուրջ։

Նախարարի տեղակալը նշել է, որ բազմակողմանիությունը և ՄԱԿ համակարգի մեխանիզմները շարունակում են հանդիսանալ առկա մարտահրավերները հաղթահարելու կարևոր գործիք: Այս համատեքստում ներկաների ուշադրությանն է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարանի՝ որպես միջազգային արդարադատության ու միջազգային նորմերի պաշտպանության իրավական մեխանիզմի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցում Ադրբեջանի դեմ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:

Ընդգծվել է նաև վերոնշյալ մեխանիզմների արդյունավետ կիրառման հարցում բոլոր դերակատարների կողմից անհրաժեշտ ջանքերի ներդնման առաջնահերթությունը։