«Օսիպյանը կուռկուռի ձագա դառել». «Նիկոլին լարեք».«Սասնա ծռերի» հեռախոսազրույցների հրապարակումը դուր չեկավ փաստաբաններին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը:

Նիստի մեկնարկին փաստաբանները միջնորդեցին հետաձգել նիստը մինչ կներկայանա պաշտպան Տիգրան Եգորյանը, դատարանը, սակայն մերժեց և սկսվեց ապացույցների հետազոտումը: Մեղադրողը ներկայացրեց ձայնագրությունները, որոնք կատարվել են ՊՊԾ գունդը գրաված անձանց և գնդից դուրս գտնվող անձանց հեռախոսազրույցների ընթացքում: Հեռախոսազրույցներում մասնավորապես շեշտվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և դեռևս պատգամավոր Նիկոլ Փաշինյանի անունները:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի և դրսում գտնող Գնել անունով անձի միջև խոսակցությունից լսելի էր, որ Պետրոսյանն ասում է, թե իրենք ծեծել են Օսիպյանին, պոկել նրա պագոնները. «Լավ ա լինելու ցավդ տանեմ, նոր Վիտալի Բալասանյանն եկավ, սկզբից շատ հպարտ էր եկել, կզզցրել ենք։ Հիմա ներում-բեկում չկա, ծեծե՛լ, ջարդե՛լ դավաճաններին, էդ Նիկոլից սկսած։ Չես պատկերացնում մեր ուժը: Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, արդարանում ա անընդհատ։ Ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները դեմս եմ դրել։ Համարյա լաց էր լինում»:

Այլ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության մեջ շեշտվում էր նաև Նիկոլ Փաշինյանի անունը: «Նիկոլին լարեք, վեկալեք կոխեք զիբիլի յաշիկը: Օսիպյանին փչացրել ենք, պագոնները պոկել»,- ՊՊԾ գունդը գրաված անձանցից մեկն ասում էր իր ընկերոջը:

Փաստաբաններին սա դուր չեկավ, նրանք դիմելով դատարանին ասացին. «Ի՞նչ է սրանով ապացուցվում, ի՞նչ են տալիս այս խոսակցությունները գործին»: Դատարանը, սակայն ասաց, որ այդ հարցերի պատասխանները պարզ կդառնա ապացույցների հետազոտման ավարտին միայն:

Դատական նիստրի դահլիճ եկան նաև Ժիրայր Սեֆիլյանն ու Սամվել Բաբայանը: Սեֆիլյանը չցանկացավ հարցերի պատասխանել, ասաց` հետո: Իսկ Սամվել Բաբայանն էլ, խոսելով Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքների մասին ասաց, որ իր համար սպասելի էր: