«Կողմնակալ է և խեղաթյուրված»․ Անկարան դժգոհ է Թուրքիայի մասին ԱՄՆ Պետդեպի զեկույցից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության ահաբեկչության վերաբերյալ զեկույցը զայրացրել է Անկարային, որը հայտարարում է, որ այն միտումնավոր խեղաթյուրում է Թուրքիայի քայլերը՝ ուղղված ահաբեկչությանը հակազդելուն, որն ուղղակի սպառնալիք է երկրի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա կոչ է արել ԱՄՆ-ին համերաշխություն ցուցաբերել Թուրքիայի հետ՝ երկու երկրների միջև դաշինքի ոգու լույսի ներքո, ինչպես նաև «ցուցաբերել սկզբունքային, հետևողական, վճռական և արդյունավետ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում»։

«Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ PKK/PYD/YPG, DHKP-ի, FETÖ-ի և ԻԼԻՊ-ի գրոհայինների դեմ։ Անկարայի բոլոր գործողություններն այս ուղղությամբ հիմնված են օրենքի տառի վրա»,- ասել է թուրք դիվանագետը՝ նշելով, իբր, Թուրքիայի արդյունավետ ներդրումն ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները վերացնելու միջազգային ջանքերում։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այս փաստին, որ ԱՄՆ զեկույցում Սիրիական դեմոկրատական ուժերը, որոնց Անկարան համարում է PKK-ի ճյուղ ու ահաբեկչական կազմակերպություն, ներկայացվում են որպես ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից։

«Հատկապես տարօրինակ է, հիմնվելով լրատվամիջոցների չհաստատված հաղորդագրությունների վրա, զեկույցում տեղ տալ այն պնդումներին, թե Սիրիայում և Իրաքում Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունները հանգեցնում են քաղաքացիական զոհերի»,- հայտարարել է Բիլգիչը:

Անկարային դուր չի եկել նաև այն, որ զեկույցում քաղաքական դրդապատճառներով քայլեր են անվանվում պայքարը FETÖ-ի անդամների դեմ, որին Թուրքիան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար։

Էմմա Չոբանյան