Էրդողանի հավանական գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետը հրաժարվել է ընտրություններում առաջադրվելուց

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում էր առաջիկա ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանական գլխավոր մրցակիցը, հայտարարել է, որ իր թեկնածուն կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն է, գրում են տեղական լրատվամիջոցները։

Իմամօղլուն խոսել է ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի հայտարարության մասին՝ նշելով, որ իր թեկնածուն կուսակցության նախագահն է։

«Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը գոյություն չունի, CHP-ի յուրաքանչյուր թեկնածու նախագահն է։ Իմ թեկնածուն կուսակցության խորհրդի նախագահն է»,- ասել է նա՝ խոսելով նաև «Լավ» կուսակցության հետ տարաձայնություններ մասին, որը համաձայն չէ Քըլըչդարօղլուի թեկնածությանը։

Իմամօղլուն նշել է, որ մինչև երկուշաբթի երկու կուսակցությունների նախագահները կպարզեն այդ հարցը։

Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հավաքվել էին՝ քննարկելու նախագահի միասնական թեկնածուի հարցը։ Դրանից  հետո ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին, և հենց այդ օրն էլ թեկնածուի անունը կներկայացվի հանրությանը։

Հանդիպումից հետո մամուլում տարբեր լուրեր են տարածվում, թե «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները համաձայն չէ Քըլըչդարօղլուի թեկնածությանը։ Նրա թեկնածությանը դեմ են նաև կուսակցության տարբեր անդամներ, չի բացառվում, որ նրանք հանդես գան առանձին թեկնածուով։

Աքշեներն այսօր հանդիպելու է կուսակցության բարձրաստիճան անդամների հետ, որից հետո, ըստ տեղեկությունների, հայտարարություն է տարածելու։

Էմմա Չոբանյան