Վլադիվոստոկի 21-ամյա բնակիչը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել զինկոմիսարիատը հրկիզելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիվոստոկում զինվորական դատարանը 21-ամյա ժամկետային զինծառայողին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ «Ահաբեկչություն» հոդվածով (ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի 1-ին մաս), գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեղադրող կողմը պնդում է, որ 2022 թվականի հունիսի 8-ին նա հրկիզել է Վլադիվոստոկի զինկոմիսարիատը՝ «այս հաստատության գործունեությունը ապակայունացնելու և Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու իշխանությունների որոշման վրա ազդելու նպատակով»:

Ըստ քննիչների՝ կասկածյալը մեսենջերում նամակագրություն է ունեցել «հաճախորդի հետ, որը նրան խոստացել է 100 հազար ռուբլի դրամական պարգև՝ շենքի ամբողջական ոչնչացման դեպքում»։ Ռազմական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ երիտասարդն իրեն մեղավոր է ճանաչել։

Սա առաջին դեպքը չէ, երբ զինկոմիսարիատը հրկիզելու համար ահաբեկչության հոդվածով վճիռ է կայացվում։ Հունվարին Կենտրոնական շրջանային զինվորական դատարանը նույն հոդվածով խիստ ռեժիմի գաղութում 12 տարվա ազատազրկման է դատապարտել Վլադիսլավ Բորիսենկոյին, որը մեղադրվում էր Նիժնևարտովսկում զինկոմիսարիատը հրկիզելու համար։

Տաթև Ֆռանգյան