Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը առնչվում է «Երկիր մեդիայի» վերլուծականի՞ն. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ որոշ լրատվամիջոցների մեղադրել էր «հակապետական» գործունեության մեջ, բուռն քննարկումների տեղիք է տվել։

 Վարչապետի մամուլի խոսնակին հարցրինք, թե հատկապես որ հեռուստաընկերություններին է վերաբերում այն, և ինչ «հակապետական» գործունեություն են իրականացրել դրանք, բայց կոնկրետ պատասխան չստացանք։

«Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է, թե իրեն ինչ ենք ասել։ Եթե պարզվի, որ չի հասկացել, այդ ժամանակ կհրապարակայնացնենք խնդիրը»,- ասաց Արման Եղոյանը։

Վերաբերում էր Նախիջեւանի սահմանն առաջ տալո՞ւն, «Սասնա ծռերի» ազատմա՞նը, կադրային քաղաքականությա՞նը։ «Ոչ։ Գրառման մեջ խոսվել է այն մասին որ մարդը-հեռուստաընկերությունը դիտավորյալ քայլ է անում, ինչն անընդունելի է, ու ինքն էլ գիտի, որ անընդունելի է։ Ուզում եմ կրկնել, որ այդ քայլն իշխանությունների դեմ չէ, այլ՝ պետության»։ Իսկ ինչո՞ւ չեք ասում, թե ինչի մասին է խոսքը, այն առնչվում է «Երկիր մեդիայի» շաբաթ օրվա վերլուծականի՞ն։ «Ոչ, չի առնչվում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: