Արծվիկ Մինասյանն այդպես էլ նախարար չդարձավ. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է կառավարությունում, նախ՝ վարչապետի կոշտ արձագանքը պարտադիր կուտակայինի հետ կապված իր ելույթին, ապա՝ կադրային խնդիրները: Բանն այն է, որ Մինասյանը չի կարողանում իր ղեկավարած նախարարություն կադրեր բերել, փոխնախարարի իր թեկնածուներին Փաշինյանը մերժեց, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կազմում գործող 2 կարեւոր կառույցներում՝ պետգույքում եւ զբոսաշրջությունում եւս Փաշինյանը նշանակում արեց՝ առաջինում նշանակելով Լենա Նազարյանի ամուսնուն, երկրորդում՝ շարժմանը մասնակցած ակտիվիստ Հռիփսիմե Գրիգորյանին: Իսկ նախարարն ընդամենը կարողացել է իր հետ բերել օգնականներին, վարորդին եւ խոսնակին:

Վերջին օրերին նախարարության շոկն այն է, որ Արծվիկ Մինասյանն աշխատանքից հանել է ընդունարանի աշխատակից Զառա Նահապետովային, ով այս նախարարության խորհրդանիշն է․ ասում են՝ «էկոնոմիկայի Զառան 10 նախարար էր փոխել, Արծվիկ Մինասյանի հետ էլ էր աշխատել, եւ անհասկանալի է, թե ինչու է նրան հանել՝ առանց որեւէ նորմալ բացատրության»: Հատկանշական է, որ չի վերանշանակվել նաեւ ադամանդագործության եւ ոսկերչության գծով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, որը ոլորտի լավագույն մասնագետներից եւ հնաբնակներից է համարվում: Դրանից առաջ հեռացրել էր Ստանդարտացման ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանին։ Մեր աղբյուրները նշում են, որ Ալբերտ Բաբայանին փոխնախարար նշանակելու հարցում էլ դեր է խաղացել նախագահականը, իսկ Մանե Ադամյանի նշանակումը շատերին է զարմացրել․ նա դրսում կրթություն է ստացել Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամի գումարներով, աշխատել է Կարեն Կարապետյանի հետ «Զարգացման հիմնադրամում», Փաշինյանի կառավարության ժամանակ էլ փոխնախարար դարձավ:

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում: