Իտալիայի նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջ՝ կորոնավիրուսից մահվան բարձր ցուցանիշի պատճառով

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն կորոնավիրուսի համաճարակի առաջին ամիսներին երկրի իշխանությունների գործողությունների վերաբերյալ քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է ստացել, հայտնում է La Repubblica թերթը։ Ըստ քննիչների՝ կառավարությունը ժամանակին միջոցներ չի ձեռնարկել Բերգամոյի մի շարք բնակավայրերում կարանտին մտցնելու համար, որտեղ գրանցվել է մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկը, գրում է News.ru-ն։

Ընդհանուր առմամբ, այս քրգործով մեղադրյալ է դարձել մոտ 20 մարդ, այդ թվում՝ առողջապահության նախկին նախարար Ռոբերտո Սպերանզան և նախարարության մի շարք այլ պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը մինչ այժմ զբաղեցնում է պաշտոնները։

Համավարակի սկզբում Իտալիայի իշխանությունների գործողությունների հետաքննությունը տևել է մոտ երեք տարի։ Բացի նախկին վարչապետից և առողջապահության նախարարից՝ գործով մեղադրյալներ են դարձել նաև Լոմբարդիայի նահանգապետ Ատիլիո Ֆոնտանան և Իտալիայի առողջապահության բարձրագույն ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բրուզաֆերոն։

Բերգամո քաղաքի դատախազությունը կարծում է, որ իշխանությունները թերագնահատել են կորոնավիրուսի բռնկման վտանգը, որն արդյունքում հանգեցրել է հիվանդացության կտրուկ աճի։

Տաթև Ֆռանգյան