Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «ցեղասպանություններ և արյունալի հանցագործություններ իրագործելու մեջ»

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ցանկացած առիթ օգտագործել՝ հակաֆրանսիական տրամադրություններ և հայտարարություններ տարածելու համար։ Մասնավորապես, Բաքվում ընթացքող COVID-19-ի դեմ պայքարի հարցով Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովի ժամանակ Ալիևը Ֆրանսիային կոչ է արել «ներողություն խնդրել գաղութային անցյալի և արյունալի հանցագործությունների համար»։

«Չմիավորման շարժումը միշտ վճռականորեն աջակցել է Կոմորյան կղզիների միության անվիճելի ինքնիշխանությանը Մայոտ կղզու նկատմամբ, որը դեռևս գտնվում է ֆրանսիական գաղութատիրության ներքո: Ինչպես արտացոլված է հիմնադիր փաստաթղթերում՝ մենք կոչ ենք անում Ֆրանսիայի կառավարությանը հարգել Նոր Կալեդոնիայի ժողովրդի և այլ ժողովուրդների իրավունքները ֆրանսիական անդրծովյան համայնքներում և տարածքներում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Եվրոպայից դուրս Ֆրանսիայի կողմից կառավարվող տարածքները «ֆրանսիական գաղութային կայսրության նողկալի մնացորդներն են»։

«Մենք նաև կոչ ենք անում Ֆրանսիային ներողություն խնդրել և ընդունել պատասխանատվությունը իր գաղութային անցյալի, արյունալի հանցագործությունների և ցեղասպանության համար Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլուր կազմակերպության  անդամ երկրների դեմ»,- ասել է Ալիևը։

Ի դեպ, գագաթնաժողովին ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Չաբա Կյորյոշին որպես Ադրբեջանի նախագահ է ներկայացրել հանգուցյալ Հեյդար Ալիևին՝ Իլհամ Ալիևի հորը։ Ողջույնի իր խոսքում Կյորյոշին ասել է․ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  նախագահ Հեյդար Ալիևին հրավերի և Ադրբեջանի հյուրընկալության համար»։

Էմմա Չոբանյան