Հնդկաստանում հայտարարել են G20-ում ճգնաժամային հարցերի շուրջ կարծիքների կտրուկ տարբերության մասին

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը, այսօր բացելով G20-ի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտարարել է կազմակերպությունում «կարծիքների կտրուկ տարբերությունների» մասին ճգնաժամային հարցերի շուրջ և կոչ արել ընդհանուր շփման եզրեր գտնել, գրում է ՏԱՍՍ-ը:

«Եկեք ինքներս մեզ հիշեցնենք, որ G20-ի վրա առանձնակի պատասխանատվություն է դրված։ Այն առաջին  անգամ հանդիպեց գլոբալ ճգնաժամի պայմաններում, իսկ այսօր մենք կրկին կանգնած ենք մի քանի ճգնաժամերի առաջ։ Մենք չենք կարող միշտ միաձայն լինել։ Կան որոշ հարցեր, որոնց շուրջ կարծիքներն ու տեսակետները կտրուկ տարբերվում են։ Այդուհանդերձ, մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք և ուղղություն ընտրենք, քանի որ աշխարհը մեզանից հենց դա է ակնկալում»,- ասել է Ջայշանքարը։

Նրա խոսքով՝ դա վերաբերում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են «COVID-19 համաճարակը, մատակարարման շղթաների փխրունության վերաբերյալ մտահոգությունները, շարունակվող հակամարտությունների ազդեցությունը, պարտքային ճգնաժամը և կլիմայի փոփոխությունը»:

Նշենք, որ Դելիում G20-ի արտգործնախարարների հանդիպումն այսօր մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվածների։

Տաթև Ֆռանգյան