ԱՄՆ-ը «Դատաստանի օրվա» ինքնաթիռն ուղարկել է Իսլանդիա

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայում ամերիկյան հրամանատարությունը հայտարարել է E-6B Mercury՝ «Դատաստանի օրվա ինքնաթիռն» Իսլանդիայի ռազմակայանի օդային հրամանատարական կետ տեղափոխելու մասին, որը նախատեսված է միջուկային պատերազմում զինված ուժերը վերահսկելու համար: E-6B Mercury-ն Իսլանդիա է ժամանել «Եվրոպայում զինված ուժերի հրամանատարության պատասխանատվության գոտում գործող օպերացիայի շրջանակում»։ Այս մասին ասվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հրամանատարության մամուլի ծառայությունը նշել է, որ «ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը և դրա բաղադրիչները հաճախ զորավարժություններ են անցկացնում Արկտիկայում ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների հետ միասին՝ կատարելագործելով մեծ, մարտական և հուսալի ուժեր արագ տեղակայելու ունակությունը»։

E-6B Mercury ինքնաթիռը ստեղծվել է Boeing 747-ի հիման վրա: Մեկ տարի առաջ ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ E-6B Mercury-ն սկսել է ավելի հաճախ թռչել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո:

Լրատվամիջոցը նշում է, որ այս ինքնաթիռը նախագծված է որպես «հուսալի և երկարակյաց» հաղորդակցության հարթակ բանակի բարձրագույն հրամանատարության, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի՝ որպես գլխավոր հրամանատարի և նրա հրամանները կատարող ռազմավարական և ոչ ռազմավարական ուժերի միջև։

Տաթև Ֆռանգյան