Ղրիմից ռուս զինվորականները տարհանում են ընտանիքներին․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԱԹՍ-ով հարձակման կանխման մասին

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Ռուս զինվորականները կանխել են «անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակում իրականացնելու փորձը» Ղրիմում։ Այս մասին ասվում է ՌԴ Պաշտպանության նախարարության մարտի 1-ի զեկույցում, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական վեց գրոհային անօդաչու թռչող սարքեր, ևս չորս ԱԹՍ-ի թռիչք խափանվել է ռադիոէլեկտրոնային միջոցներով։ Զոհեր և ավերածություններ չկան։ Հարձակման մասին այլ մանրամասներ ռուսական պաշտպանական գերատեսչությունը չի հաղորդում։

Ավելի վաղ ուկրաինական աղբյուրները հայտնել էին, որ մարտի 1-ի գիշերը պայթյունների ձայներ են լսվել Ղրիմում՝ Չեռնոմորսկոյե և Մոլոչնոյե գյուղերի, ինչպես նաև Սակի քաղաքի մոտակայքում։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում նշվում է, որ ռուս զինվորականները թերակղզուց իրենց ընտանիքներին տարհանում են Ռուսաստան։

«Ժամանակավորապես օկուպացված Ղրիմից քաղաքացիների որոշակի կատեգորիայի տարհանում կրկին արձանագրվում է»,-ասվում է ամփոփագրում։

Էմմա Չոբանյան