Փաշինյանը պիտի՛ ներողություն խնդրեր զոհերի ծնողներից. Մարտի 1-ը չբացահայտվեց, հուշարձանով փակեցին գործը․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Այսօր արդեն Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 15 տարին լրացավ, և փաստն այն է, որ որևէ մեկը պատասխան չտվեց ո՛չ կատարված սպանությունների համար, ո՛չ էլ քաղաքական պատասխանատուներն օրենքի և դատարանի առաջ պատասխան տվեցին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է սրա պատճառը։ Ըստ նրա՝ այսպիսի հանգուցալուծումները կայանում են քաղաքական որոշումների արդյունքում, երբ հանցագործությունները չեն բացահայտվում, չեն ազատազրկվում պատասխանատուները։

«Քաղաքական որոշումները կանխում են իրավունքի, իրավական գործընթացները։ Տեսանք, թե ինչպես արդարացվեց Ռոբերտ Քոչարյանը և չգիտեմ՝ դրա հետևից ինչպիսի՞ գործընթաց է գնում, արդյո՞ք մինչև ՄԻԵԴ կգնան Մարտի 1-ի գործի բացահայտմանը հետևող մարդիկ։ Այդ մարդը՝ Քոչարյանը, իրեն լիովին արդարացված է զգում, և փորձում էին դա տարածել մեզ վրա։ Նա անգամ չի ցավակցել զոհերի ընտանիքներին։ Փաստորեն, որևէ իշխանություն չի բացահայտել այս գործը, ոչ միայն Սերժ Սարգսյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդում է, որ բացահայտված է գործը, բայց տեսաք՝ չի կարող ոչինչ ասել պատասխանատուների մասով»,- ասաց իրավապաշտպանը։

Երևանի կենտրոնում քաղաքապետարանին հարակից այգում՝ այն վայրերում, ուր 15 տարի առաջ թեժ ներքաղաքական իրադարձություններ էին, այսօր բացվեց Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ և ԱԺ նախագահները մասնակցում էին այդ արարողությանը։ Փաշինյանը բացմանը Factor TV-ի հարցերին պատասխանեց, հայտարարեց, թե Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն․ «Այն, որ մինչև հիմա Մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի»։

Եվ Փաշինյանն ասել է, որ ամենամեծ խնդիրը եղել է այն, որ 2008-ից մարտի 1-ից հետո նախաքննությունը ոչ միայն ջանքեր չի գործադրել բացահայտելու հանցագործությունները, այլև հակառակն են արել՝ դժվարացրել են բացահայտումը, օրինակ՝ փոխելով կրակված փամփուշտները։

Արձագանքելով՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն հայցեր զոհերի ընտանիքներից, որ Մարտի 1-ի գործը նրա իշխանության օրոք չի բացահայտվել, փոխարենը, ըստ իրավապաշտպանի, հուշարձանի տեղադրումով իշխանությունը փորձում է փակել Մարտի 1-ի գործը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան