Քոչարյանը ծառայություն մատուցեց Փաշինյանին՝ իշխանությունը վերարտադրվեց․ ստվերային պայմանավորվածությունը չի բացառվում․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-10 մարդու մահվան հանգեցրած Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների 15 տարին լրացավ այսօր։ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնաբանություններ է արել, նաև հուշարձանի բացում տեղի ունեցավ։ Ըստ Ձեզ՝ հաղթահարվա՞ծ են, արդյոք, Մարտի 1-ի քաղաքական, իրավական հետևանքները։

-Ո՛չ, հաղթահարված չեն, չեմ էլ կարծում, թե կհաղթահարվեն։ Անկեղծ ասած՝ չեմ էլ կարծում, որ այդ ոճրագործության հիմնական դերակատարներն ու կազմակերպիչները կպատժվեն, որովհետև ցանկացած իշխանություն, որն իր իշխանության հիմքում տեսնում է իրավապահներին, ոստիկանությունը, հատուկ ծառայություններին՝ որպես իր իշխանության պատվար, բնականաբար, չի ցանկանա բացահայտել նման բնույթի հանցագործությունները։ Նրան անպայման պետք է իրավապահների 100 տոկոսանոց լոյալությունը, այսինքն՝ ոստիկաններ, կարմիր բերետավորներ և այլն, պետք է վստահ լինեն, որ ինչ էլ անեն ի շահ իշխանությունների, անպատիժ կմնան։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը տեսախցիկների առջև ինչ ասես՝ կարող է ասել, բայց նա չի ցանկանա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել, որովհետև այդ դեպքում, եթե իրեն պետք լինի «նոր Մարտի 1» իրականացնել, նա չի կարող վստահ լինել, որ ոստիկանությունն իր հրահանգները կկատարի։

-Պարո՛ն Բաղդասարյան, նրանք Ձեզ կհակադարձեն, որ «Մարտի 1» իրականացնելու տարբեր առիթներ կային՝ գրեթե իշխանություն էին կորցնում նոյեմբերի 9-ից հետո, եթե իրականացնող էիք, ինչո՞ւ չեղավ։

-Ես կարծում եմ, որ եթե համաժողովրդական բողոքի ալիքը լիներ այնպիսին, ինչպիսին էր 2008 թվականի մարտի 1-ին, Նիկոլ Փաշինյանն առանց աչք թարթելու նույնը կաներ՝ նույնիսկ ավելի դաժան մեթոդներով։ Պարզապես դրա կարիքը չկար, հավաքված էին ոչ թե հարյուր հազարավոր մարդիկ, այլ առավելագույնը՝ մի քանի հազար, և դրա կարիքը չկար։

-Գոնե հանրային գիտակցության մեջ՝ Նիկոլ Փաշինյանը և իր այսօրվա թիմը, այսպես ասենք, Մարտի 1-ի իրադարձությունների տուժող կողմն է եղել, որովհետև նա դատապարտվել է, բանտարկվել է, հետապնդվել է, ընդհատում էր։ Նրա իշխանությանը, ամեն դեպքում, ձեռնտու չէ՞ր դատել ոճրագործներին, քաղաքական կազմակերպիչներին։

-Այսպես ասեմ՝ ես նույնիսկ չեմ բացառում, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի և որպես Մարտի 1-ի կազմակերպիչ հիմնական կասկածյալների միջև կարող էին ստվերային պայմանավորվածություններ լինել, որովհետև մենք շատ լավ տեսանք, որ 2021 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինչ ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես հիմնական այլընտրանք, և նաև դրա շնորհիվ Փաշինյանը կարողացավ վերարտադրել իր իշխանությունը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա չմոռանանք, որ հենց Սերժ Սարգսյանի հրահանգով էր, որ 2018 թվականի մայիսին ապահովվեց Նիկոլ Փաշինյանի համար անհրաժեշտ պակաս ձայները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան