Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորի դեմ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել   Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր ազգությամբ քուրդ Սեզգին Թանրըքուլուի դեմ: Նա մի սկանդալային լուսանկար էր հրապարակել «Twitter»-ի իր էջում. փոխանցում է ermenihaber-ը:

Այդ լուսանկարի վրա պատկերված են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ կապեր ունենալու մեջ կասկածվող անձինք, որոնց նկատմամբ թուրք ոստիկանները նվաստացուցիչ գործողություններ էր կատարել:

Լուսանկարից երևում է, որ ոստիկանությունը վերոնշյալ մարդկանց մերկացրել է և հագցրել ձեռնաշղթաներ։

Դրանից զատ դատախազությունը  ևս մի հետաքննություն է սկսել Թանրըքուլուի մեկ այլ գրառման առնչությամբ։ Ընդդիմադիր պատգամավորը ժամանակին դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը։ 

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որպեսզի Թանրըքուլուին զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչից հետո պատգամավորը կարող է ձերբակալվել։

Տեղեկացնենք, որ Թանրքուլուն այն հազվադեպ պատգամավորներից է, ով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։