Ֆինլանդիայի խորհրդարանն աջակցել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

Ֆինլանդիայի խորհրդարանը մարտի 1-ին ձայների մեծամասնությամբ աջակցել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը վերաբերյալ կառավարության առաջարկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պատգամավորները հաստատել են Հյուսիսատլանտյան պայմանագիրը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կարգավիճակի, ազգային ներկայացուցիչների և միջազգային անձնակազմի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրերը։

Քվեարկությունը տեղի է ունեցել նախատեսվածից մեկ օր ուշ, քանի որ նախօրեին մի քանի խորհրդարանականներ դեմ էին Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն։ Մասնավորապես, Ձախ ուժերի միությունից Մարկուս Մուստայարվին առաջարկել է հրաժարվել օրինագծից։ Նրա հայտարարությունը պաշտպանել են մի քանի այլ կուսակցականներ։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամության հայտերը վավերացրել են դաշինքի բոլոր անդամները՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։

Էմմա Չոբանյան