Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Անկարան չի աջակցում միակողմանիորեն, առանց ՄԱԿ-ի աջակցության տարբեր պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դելիում Ռուսաստանի ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուին հարցրել են, թե, նրա կարծիքով, որքա՞ն ժամանակ Թուրքիան կկարողանա դիմադրել հակառուսական սահմանափակումների կիրառմանը։

«Մենք դիմադրելու կարիք չունենք, մենք ինքներս ենք որոշումներ կայացնում՝ որպես ինքնիշխան պետություն։ Մենք չենք միանում որևէ միակողմանի պատժամիջոցների, աջակցում ենք միայն նրանց, որոնք սահմանված են ՄԱԿ-ի աջակցությամբ։ Դա վերաբերվում է ոչ միայն Ռուսաստանին, մենք նաև չենք աջակցում Իրանի դեմ պատժամիջոցներին»,- ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ այսօր Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում G20-ի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Չավուշօղլուն ու Լավրովը երկկողմ բանակցություններ են անցկացրել։

Էմմա Չոբանյան