Բանակցությունների քաղաքը կարևոր է Փաշինյանի համար․ Մոսկվա չգնացին, բայց Մյունխեն ու Բրյուսել կգնան․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 12:06
Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանականի իշխանությունները վիրտուալ տարածքում ինչ-որ փաստաթուղթ են քննարկում, որը նրանք կոչում են խաղաղության պայմանագիր։ Խաղաղությունը մարդու բանական, բնածին մղումն է»,-խորհրդարանական հայտարարությունների ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ որևէ մեկը չի կարող դեմ լինել խաղաղությանը, և որ այդ միտքը հնչեցնում է, որպեսզի չասեն, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը և պատերազմ է տենչում։

Պատգամավորը հարց բարձրացրեց, թե «խաղաղություն» ասելով ի՞նչ են հասկանում թշնամիները, երբ զավթում են Արցախի զգալի մասը, շրջափակում են Հայաստանը Արցախի Հանրապետությանը կապող կյանքի միջանցքը, ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և սպառնում են Հայաստանից զավթած տարածքներն Ադրբեջանին բռնակցել։

Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ծագեց, երբ Ադրբեջանը թշնամաբար, ջարդերի միջոցով փորձեց արյան մեջ խեղդել Արցախի հայերի ընդվզումը, զրկել արցախցիներին իրենց հիմնարար՝ ինքնորոշման իրավունքից։
«Հակամարտությունը խաղաղ ավարտ կունենա, երբ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը հարգվի, բայց, Ադրբեջանն այսօր էլ հետ չի կանգնել իր մտադրությունից։ Նրանք խաղաղություն չեն ուզում, այլ Հայաստանի ամբողջական կապիտուլյացիա են պահանջում։ Ադրբեջանի մտադրությունները հստակ են։

Իսկ ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանությունները: Հայաստանի իշխանությունները դեկտեմբերին հայտարարում էին, թե խաղաղության բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Բերձորի միջանցքը փակ էր։
Սակայն փակ միջանցքը չխանգարեց, որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպեն Մյունխենում ու բանակցեն, և հիմա լուրեր են շրջանառվում Բրյուսելում հնարավոր բանակցությունների մասին։ Փաստորեն, բանակցությունների քաղաքն այդքան կարևոր էր Հայաստանի իշխանությունների համար»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Հայտարարելով, որ Ադրբեջանը Հայաստանին պայմանագրի ինչ-որ նախագիծ է ներկայացրել՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ ընդամենը 3 – 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ բանակցային գործընթացի թափանցիկությունն իրենց համար առաջնային նշանակություն ունի։

«Բայց այսօր նրա ղեկավարած իշխանության ներկայացուցիչները 7 փակի տակ են պահում այդ պայմանագրի բովանդակությունը։ Վերջերս ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ակնարկներ էր արել դրա մասին՝ կարևորելով Արցախի հայերի իրավունքները։
Ադրբեջանն էլ հայտարարում է, որ պատրաստ է հայ փոքրամասնությանը տա նույն իրավունքները, ինչ ունի Ադրբեջանի ադրբեջանցի մեծամասնությունը։ Այս հարցում կարծես թե Հայաստանի իշխանություններն առարկություն չունեն։ Ինչ-որ մեխանիզմ են քննարկում։ Հետո էլ կասեն՝ դե, մեխանիզմները կան, դուք բանակցեք, մեր միսիան ավարտված է»,- նշեց պատգամավորը։

Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունները խոստացել էին Արցախի դեօկուպացիա և անջատում հանուն փրկության, որ ժողովրդին կներկայացնելն Արցախի հարցի լուծման մոտեցումները և հայցել նրա կարծիքը։ «Ինչու՞ չեք անում, գոնե այդ մի խոստմանը հավատարիմ եղեք»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։