Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա տեղի կունենա երկարաժամկետ հեռանկարում․ Ստոլտենբերգ

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա տեղի կունենա երկարաժամկետ հեռանկարում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է Daily Mail-ը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են, որ Ուկրաինան կդառնա Դաշինքի անդամ, բայց, միևնույն ժամանակ, դա երկարաժամկետ հեռանկար է»,- ասել է Ստոլտենբերգը Հելսինկիում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ համատեղ ասուլիսում։

Նա նաև հավելել է, որ այժմ հարցն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան, անկախ պետություն, հետևաբար, «մենք պետք է աջակցենք Ուկրաինային»: Ըստ Ստոլտենբերգի՝ երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, «մենք պետք է այնպես անենք, որ պատմությունը չկրկնվի»։

Իր հերթին, Սաննա Մարինն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող շարունակել հարձակումները հարևանների վրա»։

«Նա ցանկանում է վերահսկել Ուկրաինան։ Նա ոչ թե խաղաղություն է ծրագրում, այլ նոր պատերազմ»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ապագան տեսնում է ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։

Տաթև Ֆռանգյան