ԵՀՀ. աջակցել կառավարությանը՝ կասեցնելու հակազգային դավաճանական գործունեությունները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ եւ իր զորակցությունն է հայտնում ՀՀ ժողովրդական կառավարությանը:

Ժողովրդին տասնյակ տարիներ թալանած, երկիրը ամայացրած, իսկ այսօր ժողովրդի հեղափոխական պայքարի արդյունքում իշխանությունը կորցրած ուժերը իրենց օլիգարխիայի ու տարատեսակ բանդաների ու մաֆիոզների միջոցով, վերջին հուսահատ ճիգերն են թափում վերագտնելու կորցրած իշխանությունը:

 

Մանվել Գրիգորյանին եւ նրա նմաններին, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ սփյուռքում շատ լավ են ճանաչում: Հարկ է նշել նաեւ, որ այս ստահակների  կենդանական բնազդները եւ լկտիությունները օրինականացնող նախկին բարձրագույն իշխանավորները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը եւ  բոլորը անխուսափելիորեն օրենքի ողջ խստությամբ պատասխան պիտի տան իրենց արարքների համար:

Հակաժողովրդական այս եւ նման ուժերը օգտվելով սիրո եւ համերաշխության հեղափոխության ընձեռած հնարավորություններից, այլ եւ այլ առիթներով գլուխ են բարձրացնում եւ դիմում են հուսահատ գրոհի՝ առանց գիտակցելու որ դրանով ոչ միայն հարված են հասցնում երկրին ու նրա բռնած ժողովրդական ուղուն, այլ  այդպիսով փակում են նաեւ իրենց նկատմամբ ներողամտության եւ հանդուրժողականության բոլոր դռները:

ՀՀ ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը անհաշտ պայքար   են սկսել անարդարությունների եւ հատկապես կոռուպցիայի դեմ: Վարչապետը իր կոչով դիմում է ժողովրդին պաշտպան կանգնել հեղափոխությանը եւ աջակցել կառավարությանը՝ կասեցնելու  հակազգային դավաճանական գործունեությունները:

Եվրոպայի հայերի համագումարը այսպիսով հայտնում է իր զորակցությունը, հորդորում եւ կոչ է անում բոլորին՝սփյուռքում եւ  հայրենիքում, միակամ ու հաստատ աջակցելու նոր իշխանություններին եւ վարչապետին՝ մինչեւ վերջնական հաղթանակ:

 

Յուրաքանչյուր ժողովրդական հեղափոխության հաղթանակի գրավականը միայն եւ միայն ժողովրդի մշտարթուն եւ աչալուրջ վերահսկողությունն է եւ ներկայությունը՝ կյանքի բոլոր ասպարեզներում:

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

19 հունիս 2018 թ.