Արցախից 8 անձ «Կարմիր խաչի» ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ

Լուրեր

19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ․ տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 135 հիվանդ։