«Ղարաբաղի լինել- չլինելը կապված է Բակո Սահակյանի հեռացման հետ»․ Արցախի նախկին պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր, նախկին դաշնակցական, այժմ «Լույս Արցախին» նախաձեռնության անդամ Գրիշա Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախում ևս անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ դրա համար ներկա նախագահ Բակո Սահակյանի վարչախումբը պետք է հեռանա՝ իր գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ վերջին հարցազրույցում Արցախի նախագահը հայտարարեց, թե չի պատրաստվում առաջադրվել 2020 թվականին՝ ակնակելով, որ ուզում է մինչ այդ շարունակել պաշտոնավարումը։

Չնայած Արցախի իշխանական վերնախավի վերջին հրաժարականներին, «Լույս Արցախին» նախաձեռնությունը պահանջում է Բակո Սահակյանի անհապաղ հրաժարականը. «Բակո Սահակյանն ու իր կողմնակիցները միանշանակ նշանակվել են Սերժ Սարգսյանի կողմից, որովհետև Սերժ Սարգսյանի համար Բակո Սահակյանը երևի ամենաընդունելին էր, որ իր քաղաքականությունը վարեր Արցախում։ Եվ ճիշտ այդ քաղաքականությունը Բակոն տարիներ շարունակ վարում էր Արցախում»։

Ըստ Արցախի նախկին պատգամավորի՝ Արցախում ձևավորվել է նույն կոռումպացված համակարգը՝ իր բոլոր թերություններով և հաջողություններով։ «Անթույլատրելի է, որ հայրենիքի մի մասում ցնծություն լինի, ժողովուրդն ապրի այլ ձևով, մյուս մասը մնա հին կարգավիճակով, անթույլատրելի է։ Եվ սա է հիմնական նպատակը «Լույս Արցախին» նախաձեռնության, որ պետք է պարտադիր կերպով ամեն ինչ փոխվի, որովհետև այս քաղաքականությունը, որ վարվում էր Արցախում, ոչ միայն անտանելի է, դա նույնիսկ մեր ազգային անվտանգության հարցն է դրված էսօր։ Բակո Սահակյանի մնալ-չմնալը կապված է Ղարաբաղի լինել-չլինելու հարցի հետ»,- ասաց Հայրապետյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ թավշյա հեղափոխությունը, որ իրականացվեց Հայաստանում, «ավելի մեղմ ձևով կանցնի նաև Արցախով, որովհետև մեր ժողովուրդը լավ գիտակցում է, որ այնտեղ նույնիսկ էս հնարավորությունը չունեն 1 ամիս, 20 օր միտինգներ անելու»։

Գրիշա Բաղդասարյանը նաև հույս ունի․ որ Արցախի իշխանությունը «ամեն ինչ գիտակցում է, և այդ ամենը կփոխվի հանգիստ և ոչ ցավոտ»։

Մանրամասները դիտեք Գրիշա Հայրապետյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան