«Գործադուլների վրա փափուկ արգելք է դրված, սոցիալական գործընկերությունն ընդհանրապես գոյություն չունի»․ Արսեն Իգիթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Միջազգային նորմերով վաղուց սահմանված են, թե որոնք են արհմիությունների լիազորությունները կամ մեխանիզմները․ դրանք երկուսն են՝ գործադուլը և սոցիալական գործընկերությունը։ Այս երկու գործիքն էլ մեր օրենսդրությամբ կարծես թե գոյություն չունեն, քանի որ եթե օրենսդրական ամրագրումներն այնպիսին են, որ իրականում գրեթե հնարավոր չէ այն կազմակերպել, նշանակում է փափուկ արգելք է դրված»,- Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին նշեց Երևանի պետհիմնարկների աշխատողների արհմիության, ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի և «Սոլիդարիթի Սենթր» կազմակերպության կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Արսեն Իգիթյանը

«Փափուկ արգելք է դրված գործադուլի վրա, իսկ սոցիալական գործընկերությունը մասամբ գոյություն չունի։

Սսոցիալական գործընկերությունն ունի երկու բաղադրիչ, մեկը կոլեկտիվ բանակցություններն են, մյուսը՝ աշխատողների խորհրդատվության իրավունքը բոլոր մակարդակներում։

Աշխատողների խորհրդատվության իրավունքը գրեթե բացակայում է մեր օրենսդրության մեջ, քանի որ ամրագված չէ, որ, օրինակ, պետության կողմից աշխատանքային, սոցիալ-տնտեսական, բյուջետաֆինանսային, բնապահպանական և համայնքի վրա ազդող այլ որոշումները պետք է քննարկել սոցիալանան գործընկերների՝ գործատուների և արհմիությունների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։