ՀՀ-ում արհմիությունները գործիքներ չունեն․ գործատուն պատասխանատվություն չի կրում նրա համար, որ չի խորհրդակցել արհմիությունների հետ․ Անահիտ Ասատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Արհմիություններն ունեն միջազգայնորեն ճանաչված երկու գործիք՝ դրանք են գործադուլը և սոցիալական գործընկերությունը։ ՀՀ-ն վավերացրել է այն կոնվենցիաները, որոնցով կարգավորվում են այս գործիքները և իրավունքներ են տրվում արհմիություններին։ Սակայն ՀՀ-ում արհմիությունները գործիքներ չունեն»,- այս մասին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՀՀ պետական հիմնարկների ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության ներկայացուցիչ Անահիտ Ասատրյանը։

«Օրենսգիրքը նախատեսում է, որ գործատուն պարտավոր է խորհրդակցել արհմիությունների հետ, երբ աշխատողների իրավունքների հետ կապվածխնդիրներ է լուծում, սակայն սա միայն գրված է, կիրառման մեխանիզմներ չկան, և գործատուն պատասխանատվություն չի կրում նրա համար, որ չի խորհրդակցել արհմիությունների հետ»,- նշեց արհմիության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքի մի ամբողջ բաժին կոլեկտիվ բանակցություններին է վերաբերում, և նկարագրվում է, թե ինչ է սոցիալական գործընկերությունը, սակայն չկա պարտադրանք, որ որոշում կայացնողները պետք է խորհրդակցեն արհմիությունների հետ, մինչդեռ այլ երկրներում կան օրենքներ, որոնցով դա պարտադրվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։