Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը՝ Դատախազության ուշադրության կենտրոնում. Աննա Վարդապետյանը հանձնարարականներ է տվել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 22-ին և 23-ին ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:

Մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է հանցագործության 2688 դեպք (2021 թվականին՝ 1846): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ. աճել են սպանության փորձի դեպքերը (2022 թվականին՝ 4, 2021 թվականին՝ 1), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2022 թվականին՝ 12, 2021 թվականին՝ 6) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը (2022 թվականին՝ 7, 2021 թվականին՝ 1): 2022 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (2022 թվականին՝ 1128, 2021 թվականին՝ 1278): Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում ևս աճ է արձանագրվել (2022 թվականին՝ 103, 2021 թվականին՝ 68):

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2696 դեպք (2021 թվականին՝ 1950): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջանում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ (2022 թվականին՝ 411, 2021 թվականին՝ 176): Աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2022 թվականին՝ 1358, 2021 թվականին՝ 1335): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են (2022 թվականին՝ 153, 2021 թվականին՝ 61):

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4260 դեպք (2021 թվականին՝ 3134): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք (2021 թվականին՝ 187): 2022 թվականին նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 1232, 2021 թվականին՝ 1318): Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում 2022 թվականի ընթացքում աճ է գրանցվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 141, 2021 թվականին՝ 71):

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4883 դեպք (2021 թվականին՝ 3834): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք (2021 թվականին՝ 331): 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 30-ով (2022 թվականին` 2085, 2021 թվականին՝ 2115): Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 167 դեպք (2021 թվականին՝ 94):

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 2087 դեպք (2021 թվականին՝ 1879): Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 290 դեպք (2021 թվականին՝ 272): 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործու¬թյան 674 դեպք (2021 թվականին՝ 959): Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 252 դեպք (2021 թվականին՝ 233):

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը և քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը: