UNESCO-ի հետ համատեղ VADA-ն Հայաստանում գագաթնաժողով է անցկացնելու․ սա լուրջ ձեռքբերում է․ Կարեն Գիլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ընթանում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախաձեռնությունը պայմանավորված է նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին հասցեագրված գրությամբ, որում ներկայացված է պահանջ` իրականացնելու փոփոխություններ և լրացումներ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականին ընդունված օրենքի` դոպինգի սահմանման և հակադոպինգային գործունեությանը վերաբերող հոդվածներում:

Դոպինգի նորմերին և կանոններին վերաբերող փոփոխությունների արդյունքում կկատարվեն Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված պարտադիր իրավական նորմերին համապատասխանելու վերաբերյալ ՀՀ ստանձնած պարտավորությունները:

«Վերջին փոփոխությունները բխում են նրանից, որ VADA-ի (Կամավոր հակադոպինգային ասոցիացիա) օրենսդրությունը դա է պահանջում, և մենք այդ օրենսդրությունը որպես հիմք ընդունելով ենք բխեցրել մեր դրույթները։ Շատ կարևոր է սա ընդունել, որ չորակազրկվեն մեր մարզիկները․ գիտենք, որ VADA-ն կարող է երկրներին զրկել օրհներգից, դրոշից։ Մեզ շատ գովում են․ լավ են վերաբերվում, գոհ են ՀՀ կառավարության աշխատանքից»,- նշեց հարակից զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ UNESCO-ի հետ համատեղ VADA-ն (Կամավոր հակադոպինգային ասոցիացիա) Հայաստանում գագաթնաժողով է անցկացնելու․ «Ամեն տեղ չէ, որ անցկացնում են, սա լուրջ ձեռքբերում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։