Էլեկտրոնային պայմանագիր կնքելիս քաղաքացին ավելի պաշտպանված կլինի. օրենսդրական փոփոխություններ

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Սպասվում են նոր օրենսդրական փոփոխություններ, որոնց ներդրման արդյուքում  Էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս քաղաքացին կլինի ավելի պաշտպանված:

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն»-ի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ ոլորտում օրենսդրական դաշտը կարգավորմանը միտված նախագծերի փաթեթը դեռևս ընդունված չէ, և այժմ գտնվում է Ազգային ժողովում քննարկումների փուլում:

«Փաթեթի հիմնական կտորը վերաբերվում է  քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններին, քանի որ քաղաքացիական օրենսգրքն է այն հիմնական օրենքի իրավական ակտը, որ կարգավորում է այս դեպքում պայմանագրային հարցերը և հարաբերությունները, իսկ մեր քաղաքացիները ցանկացած առիթով պայմանագրային հարաբերությունների մեջ են մտնում այս կամ այն  սուբյեկտի հետ, հատկապես այն դեպքերում, երբ օգտվում են որոշակի ծառայություններից կամ ապրանքներ են ձեռք բերում»,- ասաց Դադունցը:

Նա հավելեց, որ հատկապես այժմ  շատ զարգացած է առցանց հարթակներում ապրանքներ ձեռք բերելը, երբ քաղաքացին ոչ թե թղթային ձևով, գրավոր պայմանագիր է կնքում արտադրողի, ապրանք վաճառողի կամ ծառայություն մատուցողի հետ, այլ այդ ամենը իրականացվում է էլեկտրոնային հարթակում՝ վիրտուալ ձևով: Այս պարագայում, երբ քաղաքացին մտնում է որևէ կայք կամ հավելված և ինչ-որ ծառայություն է ձեռք բերում, շատ դեպքերում  չի տեսնում, որ համաձայնություն է տալիս պայմանագրի որոշակի պայմանների, որոնցով կարգավորվում են իրենց հարաբերությունները:

«Մարդիկ, յուրաքանչյուր բան պատվիրելիս, կտեսնեն օգտագործման կարգ և պայմաններ հատվածը, որտեղ մուտք գործելով՝ էջերով կտեսնեն մի շարք պայմաններ, որոնք կարգավորում են ամբողջ հարաբերությունները քաղաքացու և ծառայություն մատուցողի միջև: Բայց վստահ եմ, որ շատեր այդ կետերը չեն կարդում և դրա պատճառը հաճախ այն  է լինում, որ օգտագործման կարգը և պայմանները տեսանելի ձևով չեն ներկայացվում սպառողին:

Եվ այժմ այս կարգավորումներով նախատեսում ենք, որ պայմանագիրը կարող է լինել ոչ միայն մեր իմացած թղթային տարբերակով, որտեղ բոլոր կետերը նշված են և քաղաքացին տեսնում է, այլ նաև պայմանագիրը կարող է ունենալ ընդհանուր պայմաններ, որոնք պարտադիր չէ, որ գրված լինեն հենց կոնկրետ ապրանք ձեռք բերելու ընթացքում, այլ բիզնեսմենը, վաճառողը կարող է դրանց հղում կատարել ասելով՝ հարգելի հաճախորդ այս ապրանքը ձեռք բերելիս դու համաձայնվում ես իմ ընդհանուր դրույթներին և պայմաններին, ու սա անպայման պետք է տեսանելի լինի սպառողին»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն»-ի տնօրենը։

Դադունցն ընդգծեց, որ կարգավորումների հիմնական մեխը այն է, որ եթե բիզնեսը օգտագործում է նման դրույթներ և պայմաններ, նա պետք է սպառողին մատչելի ձևով այն  մատուցի․ «Օրինակ, մեծ տառերով նշվի, որ քաղաքացին համաձայնություն է տալիս այս պայմաններին և մինչև չդնի համապատասխան նշանը, որ կարդացել է կամ տեղյակ է պայմաններին, ապա չի կարող անցնել հաջորդ էջին»։

Դադունցի խոսքով՝ այս փոփոխությունը առաջին հերթին վերաբերվում է հայաստանյան հարթակներին, որովհետև Հայաստանի օրենսդրությունը գործում է այն դեպքում, երբ պայմանագիրը կնքվում է Հայաստանի տարածքում և հայաստանյան սուբյեկտների միջև:

Մանրամասները՝ տեսանյութում։