Մանվել Գրիգորյանն աչքիս լույսը չէ, բայց նրան պետք է տալ խոսելու հնարավորություն․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին սկանդալային բացահայտումներին,  նշեց, որ  Մանվել Գրիգորյանի հետ կապված քննադատական խոսքերին չի ցանկանում որևէ բան ավելացնել, քանի դեռ Մանվել Գրիգորյանն ինքն անձամբ չի խոսել:

«Մանվել Գրիգորյանն իմ աչքի լույսը չէ, ես պատերազմին մասնակցել եմ, և երբ ուզում էի իմ մասնակցության վկայականը ստանալ, պարզվեց, որ Մանվելը պետք էր այդ վկայականը ստորագրեր, թեպետ,  ինձ պարետ նշանակել էր նախագահը։ Կա անմեղության կանխավարկած և կարծում եմ, որ նրան պետք է տալ խոսելու հնարավորություն, գոնե մի անգամ իրեն ներկայացված մեղադրանքի մասին պետք  է խոսի»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

ԱԻՄ առաջնորդը խոսեց նաև ԵԿՄ-ի մասին՝ նշելով, որ ԵԿՄ-ն պետության համար բացասական երևույթ է, քանի որ պետությունն ունենում է բանակ և պահեստազոր, իսկ մնացյալ կառույցներն անառողջ կառույցներ են։

Պարույր Հայրիկյանը նշեց, որ հանրության առջև դրված է մեծ խնդիր, և պետք է երկիրը դարձնել քաղաքացիների սեփականությունը, անկախ նրանից դրա վերաբերյալ կչարախնդան, թե՝ ոչ։ 

«Իրավական դաշտը պետք է նաև աղբազրկել»,- ասաց Պարույր Հարիկյանը՝ նշելով, որ այսօր պաշտոնական դիմում է ներկայացնելու ԱԱԾ-ին, որը վերաբերում է երկրում առկա մի շարք խնդիրների։ 

Մանրամասները՝ տեսանյութում։