Միայն ՌԴ-ն կարող է ՀՀ-ից դուրս գալու որոշում կայացնել․ ԵՄ դիտորդների գալը չունի՛ գեոպոլիտիկ բնույթ․ Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2024 | 16:24
Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 16:12
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին բովանդային բանակցությունները շարունակելու կոչ է արել
14.05.2024 | 16:04
Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
14.05.2024 | 16:00
Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
14.05.2024 | 15:55
– Ե՞րբ կցանկանայիք ՀՀ-ն ԵՄ անդամ դառնա․- Այս տարի․ Փաշինյանը Կոպենհագենում կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 15:51
Թբիլիսիում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և Վրաստանի վարչապետի հանդիպումը
14.05.2024 | 15:45
34․1 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ է հայտարարագրել Հայկ Մամիջանյանը
14.05.2024 | 15:34
Բաքուն երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը, Ալիևը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը․ ԼՈՒՐԵՐ
14.05.2024 | 15:32
Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ռուս սահմանապահները դուրս են գալու, գնան Գյումրիի ռազմաբազա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 15:16
Ե՞րբ կկայանա Սնուփ Դոգի համերգը․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 15:08
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 15:03
Հուսով ենք, որ ՀՀ-ն կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 15:00
Շատ նորմալ եմ վերաբերվում, ժողովրդավար երկիր է Անդրեասյանը՝ դասադուլի կոչերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2024 | 14:52
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ․ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2024 | 14:48
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ դրական է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ

-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակի բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու՝ Հայաստանի դիմումը, և Ադրբեջանը պարտավորվեց ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդյո՞ք Ադրբեջանը կկատարի դատարանի այս պահանջը․ Բաքուն բազմաթիվ պահանջներ չի կատարել այս ընթացքում։ Եթե չկատարվի այս պահանջը, դա իրավական և քաղաքական հետևանքներ կունենա՞ Բաքվի համար, թե՞ ընդամենը կմնա թղթի վրա։

-Բաքուն պարտավոր է դա կատարել։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Գիտեք, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ միջանցքը բաց է, բայց ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ է, որ փակ է, և անհրաժեշտություն կա, որ Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Լաչինի միջանցքով բեռների և մարդկանց անխափան տեղափոխությունն ապահովելու համար։ Սա ևս մեկ անգամ ցույց կտա, թե Ադրբեջանը որքանով է ունակ կատարել միջազգային պայմանավորվածություններն ու պարտավորությունները, և դա միջազգային հանրության համար ավելի հստակ կլինի։ Այս համատեքստում, խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանն առաջարկում է երաշխավորների ինստիտուտ ստեղծել, որովհետև շատ դեպքերում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում։ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Ադրբեջանի պարտավորությունն է։

-Հայտարարության մեջ առկա է երաշխավորի ինստիտուտը, որը փաստացի չի գործում։

-Այո՛, կա երաշխավորի ինստիտուտը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր հերթին ևս չի կատարում իր պարտավորությունները։

-Անդրադառնանաք նաև մյունխենյան հանդիպումներին։ Այնտեղ քննարկվեց Լաչինի միջանցքի բացման հարցը, և արդյո՞ք Ալիևն ասաց, թե որ պարագայում կբացվի։ Ես նկատի չունեմ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնից հեռանալու պայմանը, այլ պայմաններ կայի՞ն։

-Գիտեք, որ ՀՀ-ի մոտեցումն այն է, որ Հայաստանը չի ներքաշվելու Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանակցությունների մեջ։ ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում Լաչինի միջանցքը պետք է հնարավորինս արագ բացվի և անխափան գործի։ Հայաստանն այս դիրքորոշումը պահել է նաև Մյունխենում և շարունակում է պահանջել ու խոսել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի նրանք ևս պահանջեն, որ Լաչինի միջանցքը գործի անխափան։ Հայաստանը չի մտնում այնպիսի քննարկումների մեջ, թե Լաչինի միջանցքը երբ կամ ինչ պայմաններով պետք է բացվի։

-Քննադատություն եղավ ՀՀ իշխանությունների հասցեին առ այն, թե ռուսական ձևաչափերում չեն քննարկում Լաչինի միջանցքի հարցը, բայց Մյունխենում քննարկվեց։

-Քիչ առաջ էլ նշեցի, թե որն է եղել ՀՀ-ի դիրքորոշումը։ Ե՛վ Մյունխենում, և՛ ցանկացած այլ տեղ Հայաստանը պահում է իր այդ սկզբունքը։

-Նաև ապաշրջափակմանն է առնչվում Լաչինի միջանցքի հարցը․ Ադրբեջանի ղեկավարությունը, Լաչինի միջանցք ուղակելով ակտիվիստներին, Ալիևի հորինած «Զանգեզուրի միջանցքի» հետ է անցկացնում զուգահեռներ, որ եթե ուզում եք բացել Լաչինի միջանցքը, դուք էլ մեզ տվեք միջանցք։ Եվ Ալիևը ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից հետ հայտարարեց, թե առաջարկել է երկու անցակետ դնել Լաչինի միջանցքում․ ենթադրվում է, որ մեկը՝ ՀՀ սահմանին, մյուսը՝ Արցախի հատվածում։ Ի՞նչ է պատասխանել կամ պատասխանելու ՀՀ իշխանությունը։

-Ինչպես նշեցի՝ ՀՀ իշխանությունը Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ չի վարում։ Այս առումով ՀՀ-ի դիրքորոշումը հայտնի է։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը՝ լայն համատեքստում, ապա ՀՀ-ն իր բոլոր պարտավորություններն այդ առումով կատարել է։ Կառավարությունն անցած տարի նաև որոշում է կայացրել, որով երեք անցակետ է տեղորոշել, որոնց հիմնելու շնորհիվ հնարավոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա։ Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Բոլորին հայտնի է, որ ՀՀ-ի համար կարմիր գիծ է ապաշրջափակման համատեքստում քննարկել արտատարածքային որևէ մեխանիզմ։ Հայաստանը սա չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու։ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը․ ապաշրջափակում՝ ամբողջությամբ այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք նախանշված են նոյեմբերի 9-ի հայտարարությունում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է մեկ միջանցքի մասին՝ դա Լաչինի միջանցքն է։ Ալիևն այլ միջանցքի մասին խոսելով՝ իր հորինած խոսույթն է փորձել միջազգային հանրությանը մատուցել, բայց այդ խոսույթը որևէ ձևով չի ազդել և չի ազդելու ընթացող գործընթացների վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան