34․1 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ է հայտարարագրել Հայկ Մամիջանյանը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը 2023 թ-ին ստացել է 34․1 մլն դրամ եկամուտ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պատգամավորի ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Ազգային ժողովից նա ստացել է 9 մլն 362 հազար դրամ աշխատավարձ, «Լույս» հիմնադրամից՝ 8 մլն 548 հազար դրամ աշխատավարձ, 1200 եվրո աշխատավարձ Եվրոպայի խորհրդից և 15․7 մլն դրամ վարկ «Արարատ» բանկից։

Նրա կինը՝ Մարգարիտա Եսոյանը, ևս աշխատում է «Լույս» հիմնադրամում՝ որպես փորձագետ, և 2023-ին ստացել է 5․3 մլն դրամ աշխատավարձ։

Մամիջանյանը նախորդ տարիներին վերցրել է 3 վարկ, որից մեկը բնակարանի գնման նպատակով հիփոթեք է․ դրա մայր գումարի մնացորդը 16․5 մլն դրամ է, մյուս՝ 2․8 մլն և 4 մլն դրամ ծավալով վարկերի նպատակը հայտարարագրում պաշտպանված է և տեսանելի չէ։

Բնակարանը պատգամավորը գնել է 2021 թ-ին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ ավտոտնակի հետ միասին։

Հ․ Մամիջանյանի բանկային հաշվին տարեվերջի դրությամբ եղել է 1 մլն դրամ։ Մեկ այլ բանկային հաշվի դեպքում, թերևս, վրիպակ կա, քանի որ տարեսկզբին նշված է 4000 դոլար, իսկ տարեվերջին այն դարձել է 2500 եվրո։ Որպես կանխիկ պատգամավորը հայտարարագրել է 4․5 մլն դրամ։

Մամիջանյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։

Գայանե Խաչատրյան