Վրաստանի խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այս մասին հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կդնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ նախագահն օրենքը ստորագրում և հրապարակում է 10 օրվա ընթացքում կամ մեկնաբանությունների համար վերադարձնում է խորհրդարան։ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում բավարար թվով ձայներ ունի՝ նախագահի վետոն հաղթահարելու համար։ Եթե մեկնաբանություններից հետո էլ նախագահը չի ստորագրում օրենքը, այդ լիազորությունը վերապահվում է խորհրդարանի նախագահին։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ անգամ է ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այն հետ էր կանչվել 2023 թվականի մարտին՝ համատարած բողոքներից հետո։ Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» Ռուսաստանի օրենսդրությունը։

Օրինագծի քննարկումն ուղեկցվել է Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերով, որոնք շարունակվում են գրեթե մեկ ամիս։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննադատել են աղմկահարույց օրինագիծը՝ հայտարարելով, որ դրա ընդունումը խոչընդոտ կհանդիսանա Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։