Ինչպես կքվեարկեն պատգամավորները հանուն Սևանա լիճը «կատաստրոֆիկ» վիճակի բերած «Սևան-Հրազդան կասկադի»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը՝ հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի ՀՀ կառավարության մշակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն  խորանարդ մետր  լրացուցիչ ջուր բաց թողնել:  

Մի խումբ բնապահպաններ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնեն՝  պատգամավորներից պահանջելով  դեմ քվեարկել նախագծին:Այս մասին Factor.am-ի հետ զրույցում  նշեց բնապահպան Ինգա Զարաֆյանը:

«Այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել: Նիստում ՀՀԿ-ից և Ծառուկյան դաշինքից 6 պատգամավոր կողմ են քվեարկել նախագծին և միայն «Ելք» խմբացությունից Լենա Նազարյանը և ՀՅԴ-ից մեկ պատգամավոր դեմ են քվեարկել նախագծին»-մեզ հետ զրույցում տեղեկացրեց բնապահպանը:

Սևանի ջուրը բաց է թողնվում Հրազդան գետով, որի վրա էլ տեղակայված է «Սևան-Հրազդան կասկադը»՝ իր 7 հիդրոէլեկտրակայաններով: Ես ստույգ հղում եմ անում նախագծում նեկայացվող պատճառաբանությանը: Կարևոր չէ, թե ում է պատկանում «Սևան-Հրազդան կասկադը», բայց այն Սևանա լիճը բերել է կատաստրոֆիկ վիճակի»,- ընդգծեց բնապահպանը:

Նշենք, որ «Սևան-Հրազդան կասկադը» հանդիսանում է « Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության սեփականությունը, որն էլ իր հերթին պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը:

Բնապահպանը մտահոգություն հայտնեց, որ լճից լրացուցիչ ջրի բացթողնումն իրականում այնքան ոռոգման խնդիր չի լուծում, որքան ապահովում է Հրազդան գետի վրա տեղակայված ՀԷԿ-երի աշխատանքը:

Հավելենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին կառավարության որոշմանը՝ նշելով. «Օրենքը չի արգելում Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելը՚: Ինգա  Զարաֆյանը, սակայն,  չցանկացավ մեկնաբնել նախարարի խոսքը: