«Հայ ժողովրդի ողբերգական ուրախությունն է, տրագիկոմիկ հերոսը»․ Լևոն Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազությունում մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը՝ հայտարարելով, որ այլևս «պատերազմ են հայտարարել թիվ մեկ թշնամուն՝ անարդարությանը»։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, սակայն, «երկրի սոցիալական անարդարությունից մինչև քաղբանտարկյալների առկայություն» չի տեսնում այդ պատերազմը։

«Սերժ Սարգսյանը ստում է, նա պաթոլոգիական ստախոս է, եթե վերլուծեք իր ելույթները և իրականությունը համադրեք իրար կողքի, կտեսնեք, որ նա պաթոլոգիա ունի ստելու կամ էլ իրականությունից կտրված է։ Եթե դատարանում ծեծի են ենթարկում կալանավորին կամ մեղադրյալին, և այդ մարդը խոսում է անարդարությանը պատերազմ հայտարարելու մասին, դա ավելին քան զառանցանք կոչելը դժվար է։ Հիմա ո՞վ է Սերժ Սարգսյանի ասածները լուրջ ընդունում, բացի իր ենթականերից»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Բարսեղյանը։

Մեր զրուցակիցը զարմանում է, թե ինչու է Սարգսյանը գնացել դատախազություն ու «հերթական անգամ ֆեյսբուքի ուրախությունը դարձել»: «Հայ ժողովրդի ողբերգական ուրախությունն է, տրագիկոմիկ հերոսն է, բայց դե ի՞նչ անենք, ազգի հիսուն տոկոսը նրան ձայն է տվել»,- նկատեց Բարսեղյանը։

Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է նաև դատախազների սոցիալական երաշխիքներին` նշելով. «Վերջերս ընդունված օրենքով մեզ հաջողվեց լուծել դատախազներից շատերին մտահոգող կենսաթոշակների հարցը, ինչը որոշակիորեն թեթևացնում է համակարգում առկա սոցիալական խնդիրները: …Ես վստահ եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի հաստատումով դուք տեսնելու եք նաև վերաբերմունքի որոշակի փոփոխություն դեպի դրականը»: Բարսեղյանի մոտ Սարգսյանի այս հավաստիացումները ժպիտ են առաջացնում. «Խեղճ լինեն դատախազները․․․Իրականում այդ համակարգի աշխատավարձերի բարձրացումը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ավտորիտար ռեժիմի պարագլուխ է և ուզում է ամրապնդել այդ համակարգը, քաջալերել։ Ո՞նց եղավ, որ իրավապահ համակարգին սոցիալապես աջակցել է պետք։ Սա ակնհայտ ապացույց է, որ մարդը ապացուցում է իր ավտորիտարիզմը։ Երկրի բնկաչությունը նվազում է, իրավապահ համակարգի աշխատավարձը՝ աճում։ Երևի նրա համար, որ հաջորդ անգամ ավելի լավ ծեծեն կալանավորներին»։

Նկատենք, որ Սարգսյանը անդրադարձել է նաև Դատախազության համակարգի «առաջընթացին»՝ համոզմունք հայտնելով, որ այն նկատում է նաև հանրությունը: Այս առնչությամբ Բարսեղյանը կոչով է դիմում լրագրողներին․ «Լրագրողները պարտավոր են պատահական 100 անցորդի մի քաղաքում, 100 հոգու գյուղում, 100 հոգու էլ Երևանում հարցնել, թե դատախազությունը փոխվե՞լ է, օրինակ, 5 տարվա ընթացքում ավելի լավ արդարադատություն ունե՞նք, թե՞ ոչ։ Այդ 300 հոգու կարծիքն էլ կլինի ձեր հարցի պատասխանը։ Իմ կարծիքը մասնավոր մարդու կարծիք է, կարող եմ իմ օրինակով ներկայացնել՝ անցած տարվա բերման ենթարկվելս, ձերբակալությունս, «Էլեկտրիկ Երևանում» եղած այլանդակությունները»,-եզրափակեց Բարսեղյանը։

 

Սեդա Ղուկասյան