Ամրապնդել ժողովրդավարությունը,  խորացնել  հարաբերությունները ԵՄ-ի հետ. սրանք են ՀՀ քաղաքացիների ձգտումները, ԵՄ-ն էլ պատրաստակամ է աջակցել. ԵԽ հայտարարությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի պատվիրակությունը  ս.թ. հունիսի 18-ին նրանց այցից հետո մամուլի հաղորդագրություն է տարածել:

2018 թվականի հունիսի 18-ին Հայաստանում էր գտնվում Եվրախորհրդարանի (ԵԽ) ինը պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԵԽ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորությամբ: Այցի նպատակն էր գնահատել Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա փուլը և բարեփոխումներին ուղղված ջանքերը: ԵԽ ինը պատգամավորների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ նախարարների, ՀՀ ԱԺ պատգամավորների ևքաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ  և գնահատական տվեց Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի, ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակի, ինչպես նաև  բարեփոխումներին ուղղված նոր ջանքերի վերաբերյալ՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ցնցումներից հետո, որի արդյունքում երկրում տեղիունեցավ իշխանափոխություն:

«Եվրախորհրդարանը ուշի ուշով հետևում էր Հայաստանում 2018 թվականի ապրիլ և մայիս ամիսներին տեղի ունեցող իրադարձություններին. Քաղաքացիների հասարակական ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև նրանց խաղաղ աջակցությունը փոփոխություններին և կոռուպցիայի դեմ պայքարին խիստ տպավորիչ էր: Հայաստանի համար` պահը բեկումնային էր: Ամրապնդել ժողովրդավարությունը,  խորացնել  հարաբերությունները ԵՄ-ի հետ և հաստատել տևական խաղաղություն. սրանք են ՀՀ քաղաքացիների ձգտումը, որին հանձնառու են ՀՀ իշխանությունները, Եվրամիությունն էլ պատրաստակամ է աջակից լինել բոլոր՝ այդ ուղությամբ իրականացվող քայլերին», – այցից հետո նշեց  ԵԽ պատվիրակության  ղեկավար Դեյվիդ Մքալիսթերը (ԵԺԿ, Գերմանիա):