Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով փոխադրված նավթի ծավալն աճել է 10,2 տոկոսով

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հունվարին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով փոխադրված նավթի ծավալը կազմել է 2 մլն 533 հազար 500 տոննա, ինչը 10,2 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվարի համեմատ։ Այս մասին գրում է Aliq Media-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին:

Հունվարին ԲԹՋ-ի մասնաբաժինը Ադրբեջանի հիմնական խողովակաշարերով փոխադրվող նավթի ընդհանուր ծավալի մեջ կազմում է 77,8 տոկոս: Դրանից ԲԹՋ-ով փոխադրվել է 370,6 հազար տոննա տարանցիկ նավթ, ինչը 13,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից։

2022 թվականին ԲԹՋ խողովակաշարով փոխադրված նավթի ընդհանուր ծավալը կազմել է 29 մլն 749 հազար 600 տոննա։ Վերջինիս 5 միլիոն 103 հազար 900 տոննան եղել է տարանցիկ նավթ, ինչը 41,8 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։

Ներկայումս ԲԹՋ խողովակաշարով տեղափոխվում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի բլոկի նավթը, «Շահդենիզ» կոնդենսատը և SOCAR-ի հումքը։ Այս խողովակաշարով է հոսում նաև Կասպից ծովի տարածաշրջանի այլ երկրների նավթը։

Ի դեպ, ԲԹՋ նավթամուղի երկարությունը 1 768 կմ է։ Դրանցից 443 կմ-ն անցնում է Ադրբեջանով, 249 կմ-ը՝ Վրաստանով, 1 076 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Խողովակաշարի հզորությունը գերազանցում է տարեկան 50 մլն տոննա նավթը։