Զախարովան հիստերիայի մեջ է ԵՄ դիտորդների պատճառով. այո՛, ՌԴ-ն դուրս է մղվում ռեգիոնից. Հարություն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Այսօր տեղի ունեցավ ժողովրդավարական արժեքներին հարող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կոնֆերանսը։ Հիմնական ուղերձն այն էր, և ընդունվեց հայտարարություն, որ ՀՀ-ի իշխանությունը պետք է սկսի Եվրա-ատլանտյան համակարգերին, ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականություն։

Մասնակցում էր նաև քաղաքագետ Հարություն Մկրտրյանը, ումից Factor TV-ի հարցազրույցում հետաքրքրվեցինք, թե որոնք են եվրաինտեգրման գնալու նրանց հիմնավորումները։ «Եվրոպացի դիտորդների՝ Հայաստան գալուց հետո մեր պետության անվտանգությունը քիչ թե շատ պահպանվում է։ Հույս ունենանք՝ կհաջողվի նրանց առաքելությունը այս երկու տարիների ընթացքում, այնպես, ինչպես հաջողեցին երկու ամսվա իրենց առաքելության շրջանակներում։

Այս համատեքստում տեսնում ենք Մարիա Զախարովայի հիստերիկ դրսևորումները, թե եվրոպացի դիտորդների տեղակայումը ՌԴ-ն դիտարկում է իբրև ՀՀ-ի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն և ռուսական կողմի դուրսմղում ռեգիոնից։ Ես ուզում եմ նրան հակադարձել և ասել, որ այո, այդպես էլ կա, տիկի՛ն Զախարովա, մենք բռնել ենք այդ ուղին, և մենք մեր մասով անելու ենք ամեն ինչ, որ ՀՀ-ն գնա դեպի եվրոպական ընտանիք»,- ասաց Հարություն Մկրտչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան