Ուկրաինայում պատերազմը կարող է դուրս գալ վերահսկողությունից․ Չինաստանը մտահոգություն է հայտնել

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը մտահոգված է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է «դուրս գալ վերահսկողությունից»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Քին Գանգը՝ ելույթ ունենալով Պեկինում անվտանգության համաժողովի բացմանը, փոխանցում է CNN-ը։

«Չինաստանը խորապես անհանգստացած է հակամարտության սրմամբ ու իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու հնարավորության կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում համապատասխան երկրներին անհապաղ դադարեցնել կրակի բորբոքումը՝ մեղադրելով Չինաստանին և «այսօր Ուկրաինան է, վաղը՝ Թայվանը» հռետորաբանությունն ուռճացնելով»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը։

CNN-ը հիշեցնում է, որ Պեկինը բազմիցս հրաժարվել է դատապարտել Մոսկվային Ուկրաինա ներխուժելու համար և հետևողականորեն հակամարտության մեղքը բարդել է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի վրա։

Նշվում է, որ Քինի հայտարարությունը հնչել է Չինաստանի արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Վան Իի Մոսկվա կատարած այցի և ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների ֆոնին, որ Պեկինը դիտարկում է Կրեմլին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։

Տաթև Ֆռանգյան